Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
25.06.2025 | 14:03

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ 64 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել ՀԲԸՄ ծրագրերի շրջանակներում հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը և զորացնելու իրենց կապը հայրենիքի հետ։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հայորդիներին, բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։

Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին լինել ազգային ինքնության կրողը, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և օգտակարություն բերել իրենց համայնքների առավել զորացմանն ու հայրենիքի բարօրությանը։

Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին, վերադառնալով իրենց համայնքներ, առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ազգային-եկեղեցական կյանքում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ